Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ե՞րբ ենք սովորելու հարգել մերը՝ ազգայինը

Ե՞րբ ենք սովորելու հարգել մերը՝ ազգայինը
13.05.2023 | 22:04

Քանի դեռ Հայաստանում, այդ թվում՝ Արցախում, ամեն քայլափոխի օտարամոլություն քարոզող պաստառներ են, իսկ ամեն խանութի, ռեստորանի ու սրճարանի անուն ինչ-որ անհասկանալի գրություններ են, ազգային ինքնությունը չի կարողանա հաջողության հասնել։

Մարդու կենցաղը պիտի հայկական լինի, որ մարդը հայ մնա։

Արցախում ով մի փոքրիկ խանութ է սարքում, անպայման ձգտում է ինչ-որ եվրոպական կամ ռուսական անվանում տալ։ Ո՞ւմ համար։

Ե՞րբ ենք, ի վերջո, սովորելու սիրել ու հարգել մերը՝ սեփականը, ազգայինը։ Իսկ յուրաքանչյուր մեծ հաղթանակ ծնվում է մանրուքներից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ